ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Դասընթացը՝ առաջին հինգ-վեց դասաժամը, լեկցիոն ձևով, ծանոթացնում է ուսանողներին հրատարակչական գործին, դրա հետ կապված տպագրական տեխնոլոգիաներին, այնուհետև անցնում են գործնական աշխատանքների:

Ինչ է հրատարակչական գործը, ինչով է զբաղվում հրատարակչությունը, ինչ գործառույթներ ունի այն: (Դիդակտիկ նյութի ցուցադրում:)

Հրատարակչական գործի պատմական էքսկուրս: Պաստառների, թերթերի, գրքերի, ամսագրերի, պիտակների հրատարակման գործընթացը: (Դիդակտիկ նյութի ցուցադրում:)

Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների մուտքը հրատարակչական գործ: Ինչ ծրագրեր են օգտագործվել սկզբում և ինչ ծրագրեր են օգտագործվում այժմ: (Դիդակտիկ նյութի ցուցադրում:)

Adobe InDesign ծրագրի նկարագրում: Ծանոթացում ծրագրին, ծրագրի գործիքներին, կարուցվածքին, հնարավորություններին, համատեղելիությունը մյուս հրատարակչական համակարգչային ծրագրերին: Ֆայլերի հետ աշխատանքը, ինչպես պահպանել ֆայլերը, որպիսի համատեղելի լինի արդի համակարգչային տպագրական տեխնոլոգիաների հետ:

Ուսանողներին տրվում են հրատարակչական գործին բնորոշ առաջադրանքներ InDesign –ով ձևավորման համար (պաստառ, ամսագիր, թերթ, բուկլետ): Դրանք պիտի ունենան ժամանակակից ձևավորում, օրիգինալ լուծումներ և պիտանելի լինեն մյուս հրատարակչական և տպագրական համակարգչային ծրագրերում օգտագործելու համար:

Երկրորդ կիսամյակ

Ուսանողներին տրվում են տպագրական գործին բնորոշ առաջադրանքներ (պաստառ, պիտակներ, փաթեթավորման առաջադրանքներ): Դրանք պիտի պատրաստված լինեն ժամանակակից տպագրական տեխնոլոգիաներին համապատասխան և ունենան նախատպագրական պատրաստվածության բոլոր բաղադրիչները: Եթե արտադրանքը ունի ձևավոր կտրվածք ապա նաև դրան համապատասխան դանակները: Առաջադրանքները կարող են և պետք է պատրաստված լինեն CorelDRAW կամ  ILLUSTRATOR վեկտորային ծրագրերով:

ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾ

Դասընթացը հիմնականում ընթանում է լեկցիոն ձևով «հրատարակչական տեխնոլոգիաներ» առարկային զուգահեռ, բացատրելով օֆսեթ, բարձր և խորը տպագրության տարբերությունները և նրբությունները: Բացատրվում է նաև թվային տպագրության տարբերությունը օֆսեթից, դրական և բացասական կողմերը: