Մակետավորման այս դասընթացը կօգնի  ապագա  դիզայներին  ներկայացնել  գաղափարները և նախագծերը վիզուալ կերպով, ինչը հեշտացնում է շփումը հաճախորդների և գործընկերների հետ: Մանրակերտները հնարավորություն են տալիս ավելի պարզ և ճշգրիտ հաղորդել  նախագծի գաղափարները, չափերը, նյութերը և այլ  կարևոր մանրամասներ: Առարկայի  առաջադրանքների շրջանակներում կարող ենք փորձարկել տարբեր գաղափարներ և լուծումներ, ինչը նվազեցնում է սխալները և բարելավում մշակման գործընթացը: Մակետավորումը զարգացնում է դիզայների տեխնիկական կարողությունները, ինչպիսիք են չափման, կտրելու, հավաքման և նյութերի օգտագործման հմտությունները:

Դասընթացի շրջանակներում կատարելու ենք  4  առաջադրանք։

1.  Ընտրված օրինակի հիման վրա եռաչափ տարածության մեջ առանց սոսնձի կիրառման դետալների ամրակցման միջոցով ստացած հանգույցի մանրակերտի պատրաստում։

2.  Ընտրված օրինակի հիման վրա տրանսֆորմացվող սեղանի մանրակերտի պատրաստում։

3. Ազատ ստեղծագործական աշխատանքի հիմունքով մանրակերտի պատրաստում։

4. Նախագծային հիմքով մանրակերտի պատրաստում։