Հասանելի դասընթացներ

Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոն

Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոն

Դասընթացի նպատակն է ճարտարապետություն մասնագիտությամբ ուսանողներին ծանոթացնել ճարտարապետական կառույցների և միջավայրի գեղարվեստական արտահայտչականության նշանակության, ծավալատարածական հորինվածքի հիմնական միջոցների և օրինաչափությունների հետ։

Դասընթացը բաժանված է երեք հիմնական մասերից՝ ճակատային կամ ֆրոնտալ, ծավալային և տարածական հորինվածքներ։ Յուրաքանչյուր դասընթացի ժամանակ ուսանողը ծանոթանալու է ճարտարապետական ստեղծագործության գեղարվեստական ձևաստեղծման ընդհանուր օրենքներին ու օրինաչափություններին, որոնց հիմքում ընկած են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ սիմետրիա իր տարատեսակներով, ռիթմ և մետր, մասշտաբայնություն, նյուանս, կոնտրաստ, նույնություն և այլն։ 

Դասընթացը կօգնի ուսանողի խորացնել ճարտարապետական հորինվածքի վերաբերյալ ունեցած գիտելիքները, դրանք կիրառել ինչպես «Ծավալատարածական հորինվածք» առարկայի գործնական պարապմունքների, այնպես էլ հետագա նախագծային աշխատանքներում, հորինվածքային խնդիրները լուծելու ժամանակ։

Լեզուների ամբիոն

Լեզուների ամբիոն



Դասընթացների կարգեր